«Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբան կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է Teamtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա անգլիացու համար առաջարկ են անում «Թոթենհեմն» ու «Վեսթ Հեմը»: Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև ակումբներ Գերմանիայից և Իտալիայից:
Չալոբան «Չելսիի» սան է: Լոնդոնյան թիմում նա անցկացրել է 63 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում պաշտպանը երբեք խաղադաշտ դուրս չի եկել։