Նիկո Ուիլյամսի ապագայից նոր տեղեկություն կա

Բիլբաոյի «Ատլետիկը» մոտ է հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ բասկերը նոր համաձայնագրում կներառեն 50 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում։

Հիշեցնենք, որ նախկինում Ուիլյամսի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն էր ցուցաբերել կատալոնական «Բարսելոնան»։ Նիկոն համաձայնվել է նոր պայմանագրի հետ՝ պայմանով, որ ցանկացած թիմ կարող է գնել նրան 50 միլիոն եվրոյով։

Այս մրցաշրջանում Ուիլյամսը վեց հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, որտեղ դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։