Պեպ Գվարդիոլան հայտնել է, թե ով է իրեն փոխարինելու «Մանչեսթեր Սիթիում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր հետնորդ է տեսնում Ռոբերտո Դե Զերբիին, ով գլխավորում է «Բրայթոնը»։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, նախորդ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի «Բրայթոն» – «Մանչեսթեր Սիթի» խաղից հետո Գվարդիոլան, անցնելով մրցակցի պահեստայինների նստարանին, դիմել է թիմի երեք խաղացողների։

«Սա «Մանչեսթեր Սիթիի» հաջորդ մարզիչն է»,- ասել է Գվարդիոլան՝ գլխով ցույց տալով Ռոբերտո Դե Զերբիին:

Հիշեցնենք, որ Դե Զերբին «Բրայթոնը» գլխավորել է նախորդ տարվա սեպտեմբերին։ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թվականի ամառվանից։