«Մոնակոյի», «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պատրիս Էվրան խոսել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, նա մարդասիրության կոչ է արել բոլոր պատերազմող կողմերին։
«Դժվար է շարունակել ձևացնել, թե աշխարհում ոչինչ չի կատարվում և չնկատել դա: Մահ, ցավ, ատելություն, անարդարություն, կատաղություն: Բայց ես ուզում եմ հավատալ հույսին:
Ես ուզում եմ բոլորին մարդասիրության կոչ անել: Եկեք մնանք մարդ և հավատանք լավագույնին»,- Էվրայի խոսքը մեջբերում է իտալական ITASportPress-ը: