Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, թե արդյոք պլանավորում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը մրցաշրջանի ավարտից հետո։
«Ես կգլխավորե՞մ Բրազիլիայի հավաքականը։ Վաղ թե ուշ ասեկոսեները կվերջանան։ Ցանկանու՞մ եմ մնալ «Ռեալում».
Ես շատ երջանիկ եմ այստեղ, բայց նաև մի փոքր եսասեր եմ: Այս ակումբում դու միշտ պետք է տաս քո լավագույնը, բայց հիմա ես չեմ խոսի իմ ապագայի մասին»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ իտալացու պայմանագիրն «Ռեալի» հետ ավարտվում է հունիսին։ Բրազիլիայի հավաքականը Անչելոտտիին որպես գլխավոր մարզչի առաջնահերթ թեկնածու է նշել: