Թայլեր Ադամսը 5 ամսով կբացակայի շարքից

Ամերիկացի կիսապաշտպան Թայլեր Ադամսը, ով հանդես է գալիս «Բորնմութի» կազմում, վիրահատվել է ազդրի վնասվածքի պատճառով։

Ըստ The Athletic-ի լրագրողների՝ ֆուտբոլիստին կպահանջվի մոտ հինգ ամիս ապաքինվելու համար։ 24-ամյա կիսապաշտպանը «Բորնմութի» շարքերը համալրել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Նրան գնել են «Լիդսից» 27 միլիոն եվրոյով: Թայլերը հնգամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ, որն ավարտվում է 2028 թվականի հունիսի վերջին։