«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հաստատել է իր հետաքրքրությունը ուրուգվայցի 36-ամյա հարձակվող Լուիս Սուարեսի նկատմամբ։
«Եթե խոսենք հաջորդ մրցաշրջանի մասին, թե ով է մեզ պետք, ապա մենք դիտարկում ենք Լուիսին գնելու տարբերակը և առանց նրա տարբերակը:
Եվ երբ գա Սուարեսին գնելու ժամանակը, մենք պատրաստ կլինենք շարժվել համապատասխան քայլերով»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։