«Մոնցայի» և Արգենտինայի հավաքականի վինգեր Պապու Գոմեսը երկու տարով որակազրկվել է դոպինգի պատճառով, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ արգելված նյութը հայտնաբերվել է 2022 թվականի նոյեմբերին՝ Կատարում Աշխարհի առաջնության մեկնարկից մի քանի օր առաջ։ Այնուհետեւ խաղացողը խաղացել է «Սևիլիայում»։
Գոմեսի խոսքով՝ թեստից մի քանի օր առաջ ինքն իրեն վատ է զգացել և երեխաներից մեկից հազի օշարակ է խմել։ Նշվում է, որ WADA-ի կանոնների համաձայն՝ սա արդարացում չէ ֆուտբոլիստի համար։
35-ամյա արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում «Մոնցայի» կազմում անցկացրել է 2 հանդիպում։