Միկել Արտետա. «Սական շատ է աշխատել «Չելսիի» դեմ խաղին պատրաստ լինելու համար»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատմել է, թե ինչպես է հարձակվող Բուկայո Սական ցանկանում վերադառնալ «Չելսիի» հետ վաղը «Սթեմֆորդ Բրիջում» կայանալիք հանդիպմանը:

«Սական շատ է աշխատել «Չելսիի» դեմ խաղին պատրաստ լինելու համար: Տեսնենք՝ կկարողանա՞ խաղալ:

Նա մի քանի օր հանգստացավ, բայց պետք է միաժամանակ բուժում անցներ»,- նշել է Արտետան դերբիից առաջ կայացած մամուլի ասուլիսում։