«Լիվերպուլը» Մոհամեդ Սալահին փոխարինող է գտել

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը փոխարինող է փնտրում Մոհամեդ Սալահին, քանի որ նա վստահ չէ «Լիվերպուլում» իր ապագայի հարցում։

Թիմի ղեկավարությունը կարծում է, որ Օսիմհենը հարմար թեկնածու կլինի եգիպտացուն փոխարինելու համար։

2024 թվականի հունվարին Սալահը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։