Հայտնի է, թե որքան բաց կթողնի Էնդրյու Ռոբերտսոնը վնասվածքի պատճառով

«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք ամիս, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ առանց ուսի վիրահատության, խաղացողը կարող էր վերադառնալ խաղադաշտ չորս շաբաթվա ընթացքում, սակայն դա մեծացնում է ռեցիդիվ առաջացնելու վտանգը:

Պաշտպանը վնասվածք էր ստացել Շոտլանդիայի՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի Իսպանիայի հետ խաղում (0:2) և փոխարինվել է առաջին խաղակեսում։

Այս մրցաշրջանում 29-ամյա շոտլանդացին «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 8 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։