«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Թեո Էրնանդեսը կարող է հեռանալ Իտալիայից և վերադառնալ հայրենիք, որտեղ նրան ցանկանում է տեսնել ՊՍԺ-ն։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ի էջերում։
Փարիզյան գրանդը պլանավորում է բանակցություններ սկսել «ռոսոներիների» հետ առաջիկա ամիսներին: Էրնանդեսը գնահատվում է 60 միլիոն եվրո։
Պաշտպանն պայմանագիր ունի միլանյան ակումբի հետ մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է յոթ հանդիպման, դարձել մեկ գոլի հեղինակ եւ ստացել հինգ դեղին քարտ։