«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին 2022/23 մրցաշրջանի ավարտին «Ոսկե գնդակի» համար պայքարում գլխավոր ֆավորիտ է անվանել Լիոնել Մեսսիին, այլ ոչ թե իր թիմակից Էրլինգ Հոլանդին։
«Ես միակ իսպանացին եմ, ով այս տարի առաջադրվել է «Ոսկե գնդակի» համար: Ես գիտեմ, որ անհատական մրցանակներ շահելը պահանջում է որոշակի լուրջ մարքեթինգային մկաններ: Հաշվի առնելով, թե ինչ «հրեշների» հետ եմ ես մրցում, իհարկե, կարոտում եմ այն մարքեթինգը, որը, օրինակ, Չավին ու Ինյեստան ունեին։
Կարծում եմ, որ Լեո Մեսսին կստանա «Ոսկե գնդակը»։ Հոլանդը նույնպես շատ լուրջ գործիչ է, ով ունի իր արժանիքները»,- ասել է Ռոդրին COPE-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ իբր Մեսսիին արդեն տեղեկացրել են, որ ինքը կնվաճի «Ոսկե գնդակը»։