Մանուել Նոյերը կկարողանա մասնակցել «Բավարիայի» առաջիկա հանդիպմանը

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը դրական պատասխան է ստացել ակումբի բժիշկների և դարպասապահների մարզիչ Միխայել Ռեխների կողմից՝ իր երկար սպասված վերադարձի հետ կապված։

Դարպասապահին թույլ են տվել մասնակցել Բունդեսլիգայի 8-րդ տուրի՝ «Մայնցի» դեմ առաջիկա հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 21-ին։ Խաղին Նոյերի մասնակցության որոշումը կայացնում է գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Հիշեցնենք, որ Նոյերը վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել 2022 թվականի դեկտեմբերից։