Ժոզե Մոուրինյո. «Նույնիսկ եթե դու Մարադոնան լինես, չեմ սպասի»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է մարզումային գործընթացի նկատմամբ իր մոտեցումը։

«Եթե մարզվելը նախատեսված է առավոտյան ժամը 10-ին, ես այն սկսում եմ առավոտյան ժամը 10-ին: Ես մի րոպե չեմ սպասում:

Նույնիսկ եթե դու Մարադոնան լինես, ես չէի սպասի։ Թիմն ամենակարեւորն է, նույնիսկ եթե դու աշխարհի լավագույն ֆուտբոլիստն ես։ Բոլորը պետք է հետևեն կանոններին և հարգանք դրսևորեն»,- TuttoSport-ի իր էջում մեջբերում է Մոուրինյոն։