«Բավարիայի» եզրային պաշտպան Ռաֆայել Գերեյրոն սկսել է անհատական մարզումները գնդակով։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ Գերեյրոն լավ առաջընթաց է գրանցել վերականգնման առումով։ Նշվում է, որ ֆուտբոլիստը վնասվածքից հետո առաջին անգամ է խաղացել գնդակով։
Աղբյուրը հավելում է, որ 29-ամյա պորտուգալացին խաղադաշտ կվերադառնա տասը օրից։ Այս մրցաշրջանում Գերեյրոն բոլոր մրցաշարերում երկու հանդիպման է մասնակցել։