Լոնդոնի «Թոթենհեմի» կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկին արձագանքել է բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի՝ ֆուտբոլից հեռանալու լուրին։ Ֆուտբոլիստը կարիերան ավարտեց 32 տարեկանում:
«Ազարն իմ ֆուտբոլային կուռքն էր։ Էդենն անհավանական ֆուտբոլ ցուցադրեց։ Նա իր խաղով շատերին անհավանական էմոցիաներ պարգեւեց։
Ինձ հաճույք էր պատճառում նրան ֆուտբոլային դաշտում դիտելը»,- Կուլուշևսկու խոսքերն է մեջբերում Talksport-ը:
Ազարը հայտնի է իր ելույթներով «Լիլում», «Ռեալում» և Լոնդոնի «Չելսիում»: Բելգիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 126 հանդիպում՝ դառնալով 33 գոլի հեղինակ։