Բրահիմ Դիասը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ ունի

Հարձակողական ոճի կիսապաշտպան Բրահիմ Դիասը, ով պատկանում է Մադրիդի «Ռեալին», ունի Անգլիա տեղափոխվելու տարբերակ։ Այս մասին հայտնում են Todofichajes-ի լրագրողները։

24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Բիրմինգհեմի «Աստոն Վիլան»: Բրահիմի տրանսֆերը «առյուծներին» կարող է արժենալ 20 միլիոն եվրո:

Դիասի պայմանագիրը «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Վինգերը մասնակցել է Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի յոթ հանդիպման։ Կիսապաշտպանը դարձել է մեկ գոլի հեղինակ։