«Բավարիան» Բունդեսլիգայի բացարձակ առաջատարն է թիմի ընդհանուր արժեքով

Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի բացարձակ առաջատարն է թիմի ընդհանուր արժեքով։

Transfermarkt-ի նոր վարկանիշի համաձայն՝ մյունխենյան թիմի համար այն կազմում է 949 միլիոն եվրո։ Սա 426 միլիոնով ավելի է, քան երկրորդ տեղում գտնվող ակումբը՝ Լևերկուզենի «Բայերը», որի կազմն արժե 523 միլիոն։

Երրորդ տեղում «ՌԲ Լայպցիգի» կազմն է՝ 489 մլն եվրո։ Իսկ չորրորդ տեղում Դորտմունդի «Բորուսիան» է՝ 466 միլիոն, լավագույն հնգյակը եզրափակում է «Վոլֆսբուրգը»՝ 255 միլիոն։