Հայտնի է «Բավարիայի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բավարիայի» երկրպագուները սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել վինգեր Լերոյ Սանեին, հայտնում է ակումբի կայքը։

Սեպտեմբերին 27-ամյա ֆուտբոլիստը 4 հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում և 1 Չեմպիոնների Լիգայում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

«Բավարիան» 3-րդ տեղում է՝ Գերմանիայի առաջնության 7 խաղից վաստակելով 17 միավոր։