Բրազիլիայի հավաքականի բժիշկը անդրադարձել է Նեյմարի վնասվածքին

Բրազիլիայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի արտագնա խաղում 2։0 հաշվով պարտվեց Ուրուգվային։

Առաջին խաղակեսի լրացուցիչ ժամանակում հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել և չի կարողացել ինքնուրույն հեռանալ խաղադաշտից։

Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը մեկնաբանել է հարձակվողի վնասվածքը։

«Մենք բոլոր թեստերն արել ենք։ Թեստերը կկրկնվեն վաղը։ Այս 24 ժամը կարևոր կլինի տեսնելու համար, թե ինչպես է ծնկը արձագանքում և որքան այտուց կլինի: Մենք հետազոտություն կանցկացնենք, որը կորոշի վերջնական ախտորոշումը։ Դեռ վաղ է ասել, թե արդյոք դա կապանների վնասվածք է: Եկեք հանգիստ սպասենք արդյունքներին, գնահատենք դրանք, և հենց որ ստույգ տեղեկություն հայտնվի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- բժշկի խոսքերը մեջբերում է Globo-ն։