Սանդրո Տոնալին հայտնել է, որ խաղադրույք է կատարել «Միլանի» հանդիպումների վրա

«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին, ով նախկինում հանդես է եկել «Միլանում», խոստովանել է, որ խաղադրույք է կատարել ֆուտբոլի վրա, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա իտալացու խոսքով՝ ինքը խաղադրույք է կատարել «Միլանի» հանդիպումների վրա, բայց միայն այդ խաղերում իր թիմի հաղթանակի վրա, երբ խաղադաշտում չի եղել։ Եթե ​​Տոնալիի խոսքերը հաստատվեն, ապա նրան մեկ տարով որակազրկում է սպառնում Պրեմիեր Լիգայից։

Հոկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Տոնալիին և Իտալիայի հավաքականի նրա գործընկեր Նիկոլո Զանիոլոյին կարող են մեղադրանք առաջադրել ֆուտբոլի վրա անօրինական խաղադրույքներ կատարելու մեջ։ Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ Տոնալին մտադիր է բուժվել խաղադրույքների կախվածությունից։