Մատեո Լահոսը կարող է դառնալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարը

Նախկին մրցավար Անտոնիո Մատեո Լահոսը Լուիս Ռուբիալեսի հեռանալուց հետո կարող է դառնալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարը, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ նախկին մրցավարը թափուր պաշտոնի ֆավորիտն է։ Հաղորդվում է, որ Լահոսը մեծ աջակցություն ունի ակումբների, Լա Լիգայի և մրցավարական կորպուսի կողմից։

Նաև Մատեո Լաոսի օգտին ընտրությունը կարող է հանգեցնել կազմակերպության նախկին նախագահի հետ կոնֆլիկտի։

Հիշեցնենք, որ Անտոնիո Մատեո Լահոսը մրցավարական կարիերան ավարտել է այս տարվա մայիսին։