Գարեթ Սաութգեյթ․ «Մեզ պետք է հաղթել առաջիկա երկու խաղերում»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է Իտալիայի նկատմամբ տարած հաղթանակը (3:1) Եվրո-2024-ի ընտրական փուլում։

«Մենք պետք է համոզվենք, որ հաջորդ ամիս լավագույն մարզավիճակում ենք: Մեզ պետք է հաղթել առաջիկա երկու խաղերում։ Մենք ուզում ենք լինել առաջինը։

Այս թիմն ունակ է շատ բանի հասնելու։ Մենք ունեինք ամենադժվար ընտրական խումբը։ Մարդիկ մեզ քննադատում էին բարձրակարգ թիմերին բավականաչափ չհաղթելու համար։ Բայց մենք շատ լավ հանդես եկանք»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում BBC-ն: