Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն կիսվել է իր կարծիքով՝ խաղից առաջ սեքսը ձեռնտու է, թե վնասակար ֆուտբոլիստի համար։
«Լինելով նախկին ֆուտբոլիստ՝ ես փորձ ունեմ, որը կարող եմ փոխանցել։ Դա այն չէ, որ դուք կարող եք սահմաններ դնել կամ արգելել որոշակի իրավիճակներ, բայց, իհարկե, հանդիպման սկզբում խորհուրդ է տրվում հնարավորինս քիչ ջանք գործադրել:
Ինչպե՞ս փոխհատուցել սա: Հնարավոր նվազագույն ջանքերը նշանակում են պասիվություն, ուստի մյուս մասնակիցը պետք է շատ ակտիվ լինի»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Fanpage-ը։
Հիշենք, որ Կոնտեի վերջին աշխատավայրը անգլիական «Թոթենհեմն» էր։ Իտալացի մասնագետը իր վերջին տիտղոսը նվաճեց մարզչական կարիերայում՝ գլխավորելով «Ինտերը»։ 2020/2021 մրցաշրջանում Ներաձուրին դարձավ Իտալիայի չեմպիոն։