«Մարսելից» վերջերս հեռացված գլխավոր մարզիչ Մարսելինո Տորալը հայտնել է, որ արդեն առաջարկներ է ստացել Սաուդյան Արաբիայի ակումբներից։
«Անցյալ շաբաթ ես առաջարկ ունեի Սաուդյան Արաբիայից, այս պահին դա իմ պլանների մեջ չէ։ Այնուամենայնիվ, երբեք չգիտես, թե ինչ կլինի մի քանի ամսից: Առաջարկն ինքնին լավը չէր»,- Մարսելինոյի խոսքերն է մեջբերում Relevo-ն:
Մարսելինոն նշել է նաեւ, որ «Մարսելից» հեռանալու ամենակարեւոր գործոններից մեկը երկրպագուների ճնշումն էր։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ակումբի երկրպագուները դժգոհ են եղել մրցաշարի որակավորման երրորդ փուլում Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու փաստից, ինչպես նաև Մարսելինոյի խաղամակարդակից, որն իր թիմը ցուցադրեց Ֆրանսիայի առաջնության առաջին տուրերում։