Զինեդին Զիդան. «Որպես մարզիչ՝ դու պատասխանատու ես 23 հոգու համար»

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել մարզիչ լինելու դժվարությունների մասին։

«Մրցաշրջանի ավարտին դու նույնիսկ ավելի հոգնած ես, քան խաղացողը։ Այս մասնագիտությունները ոչ մի ընդհանուր բան չունեն։ Որպես խաղացող՝ ես կենտրոնացած էի իմ և թիմի խաղի վրա։ Որպես մարզիչ՝ դու պատասխանատու ես 23 հոգու համար։

Մարզչի աշխատանքը երբեք չի ընդհատվում։ Երբ գնում էի տուն, միտքս միշտ վերադառնում էր աշխատանքի։ Այս աշխատանքը գրավում է ձեր ամբողջ ուշադրությունը։ Տեղեկատվությունն ընկնում է ձեր վրա, ինչպես նաև բոլոր որոշումների կայացման պատասխանատվությունը: Այս աշխատանքը շատ հզոր էներգիա է մղում քեզնից»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Transfer News Live-ը: