Վիկտոր Օսիմհենը ազդրի վնասվածք է ստացել

«Նապոլին» հաստատել է, որ թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենը ազդրի վնասվածք է ստացել Նիգերիայի հավաքականում հանդես գալու ժամանակ, ինչը նրան կստիպի բաց թողնել առնվազն առաջիկա երեք հանդիպումները:

Հոկտեմբերի 13-ին Նիգերիան ոչ-ոքի խաղաց Սաուդյան Արաբիայի հետ ընկերական խաղում՝ 2:2: Օսիմհենը վնասվածքի պատճառով փոխարինվելուց առաջ խաղացել է 59 րոպե։