«Չելսիի» կենտրոնական պաշտպան Տիագու Սիլվան կիսվել է իր ապագայի վերաբերյալ։
39-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Բրազիլացու կարիերան շարունակելու հնարավոր տարբերակներից մեկը համարվում է հայրենիք վերադառնալը։
«Հիմա ես կնախընտրեի լռել, քանի որ վերջերս ամեն ինչ հակասական էր։ Ես ընտանիք ունեմ, երեխաներ ունեմ, և դեռ պետք է մտածել այդ մասին։
Ես պետք է հասկանամ, թե որտեղ է ավելի լավ ավարտել կարիերաս, ինչը, կարծում եմ, հաջող էր», – նշել է վետերանը TNT Sports-ին տված հարցազրույցում: