Պրեմիեր Լիգայի անանուն աստղը Լոնդոնի հինգաստղանի հյուրանոցում գաղտնի սեքս-խնջույք է կազմակերպել, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ երեկույթին հրավիրվել են կին մոդելներ, հյուրանոցի մուտքի մոտ խլել են նրանց հեռախոսները, ինչպես նաև հարկադրել են հաստատություն մտնելիս ստորագրել չհրապարակման պայմանագիր։
«Այնքան աղջիկներ էին գնում-գալիս, որ ստիպված էինք սպասել ավտոտնակում, մինչև մյուսները դուրս գան իրենց սենյակներից։ Դա վայրի էր։ Նրանք պատվիրեցին մի քանի մեծ սենյակներ։ Կազմակերպիչները մեկը մյուսի հետևից աղջիկներին ուղարկել են այնտեղ։ Աղջիկների հետ սենյակներում կային Պրեմիեր Լիգայի մի քանի ֆուտբոլիստներ, իսկ նրանցից ոմանք աղջիկների հետ անկողնում էին։ Հյուրանոցի բարն անվճար էր, ուստի բոլորը ալկոհոլի ազդեցության տակ էին։
Մենք ժամանելուն պես պետք է ստորագրեինք չբացահայտման պայմանագիր և հանձնեինք մեր հեռախոսները։ Նրանք մեզ ասացին, որ չեն ուզում, որ մենք ինչ-որ բան նկարահանենք ու տեղադրենք սոցիալական ցանցերում։ Միայն խաղացողներին թույլատրվում էր պահել իրենց հեռախոսները։ Մենք գաղտնիության երդում ենք տվել։ Հյուրանոց հասնելուն պես մեզ խուզարկեցին, կարծես օդանավակայանի անվտանգության ծառայությունով ենք անցնում»,- պատմել է երեկույթի մասնակիցներից մեկը։
Նշվում է, որ երեկույթը կազմակերպել էր անցյալ տարվա մայիսին Պրեմիեր Լիգայի խաղացողը, ով նշում էր իր ծննդյան օրը։