Սանդրո Տոնալին դիմել է Թուրինի դատախազությանը

«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին երեքշաբթի դիմել է Թուրինի դատախազությանը՝ հետաքննության հետ համագործակցելու համար։

Ինչպես հայտնի է, ֆուտբոլիստի նկատմամբ վարույթ է ընթանում՝ խաղադրույքների կանոնները խախտելու պատճառով։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Տոնալին պատրաստ է բուժվել խաղադրույքների կախվածությունից։

2023/24 մրցաշրջանում Սանդրո Տոնալին «Նյուքասլի» կազմում անցկացրել է 10 հանդիպում։ Դրանցում իտալացի կիսապաշտպանը դարձել է մեկ գոլի հեղինակ։