ՊՍԺ-ն Կիլիան Մբապպեին կարճաժամկետ պայմանագիր կառաջարկի

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի ապագան մնում է անորոշ, քանի որ ֆրանսիացի հարձակվողի գործող պայմանագիրը փարիզյան թիմի հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ ՊՍԺ-ն ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել և եթե նոր պայմանագիր կնքվի, դա երկար ժամանակով նախատեսված չի լինի։

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապպեին Մադրիդի «Ռեալի» հետ կապելու մասին լուրերը շարունակվում են։ Մադրիդյան ակումբը հարձակվողի հետ կարող է ձեռք բերել հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով: