«Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է մարզադաշտի տարողունակությունը հասցնել 90 հազարի

Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը մտադիր է ընդլայնել «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի տարողունակությունը, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» տնային հանդիպումներ է անցկացնում։

Ինչպես հայտնում է The Times-ը՝ հզորությունը 90 հազարի հասցնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Քաթարից շեյխը հրաժարվել է գնել թիմը։

Ներկայում մարզադաշտը տեղավորում է 74,3 հազար մարդ։