Լեոնարդո Բոնուչին կարող է որակազրկվել

Իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է որակազրկվել «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլիի խաղադրույքների մասին իմանալու համար, հայտնում է La Repubblica-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությունը Ֆաջիոլիի հեռախոսը ստուգելուց հետո պարզել է, որ Բոնուչին տեղյակ է եղել 22-ամյա իտալացի ֆուտբոլիստի խաղադրույքների մասին։ Իտալական օրենսդրության համաձայն՝ խաղացողները պարտավոր են նման տեղեկություն հաղորդել Դաշնային դատախազությանը, ինչը Բոնուչին չի արել։ Այժմ Բոնուչիին կարող է սպառնալ վեցամսյա որակազրկում։

Հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Ֆաջիոլիի նկատմամբ հետաքննություն է սկսվել անօրինական հարթակներում խաղադրույքներ կատարելու համար։ Ավելի ուշ «Յուվենտուսի» կիսապաշտպանը խոստովանել է, որ խաղադրույք է կատարել ֆուտբոլի վրա։ Սակայն, ըստ իտալացու, նա երբեք խաղադրույք չի կատարել այն ակումբների հանդիպումների վրա, որոնցում հանդես է եկել։

Սպորտային օրենսգրքի հնարավոր խախտման համար Ֆաջիոլիին սպառնում է որակազրկում մինչև երեք և ավելի տարի ժամկետով, ինչպես նաև տուգանք՝ 25 հազար եվրո և ավելի։