Լեոն Բեյլին կարող է երկարաձգել պայմանագիրը «Ասթոն Վիլայի» հետ

«Ասթոն Վիլայի» հարձակվող Լեոն Բեյլին կարող է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ, հայտնում է Football Insider-ը։

Ըստ աղբյուրի՝ 26-ամյա ճամայկացին ցանկանում է մնալ ակումբում։ Գործող համաձայնագիրը կավարտվի 2025 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Բեյլին անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։