«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Քայլ Ուոքերը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում VAR համակարգին։
Ուոքերի խոսքով՝ ինքը VAR-ին այլ կերպ է մոտենում՝ կախված կոնկրետ իրավիճակից։
«Ինձ դուր է գալիս VAR-ը, երբ նա օգնում է մեզ: Եվ ես չեմ սիրում VAR-ը, երբ նա մեզ չի օգնում»,- լրագրողներին պատասխանել է Ուոքերը: