Կելվին Ֆիլիպսը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ 27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար։

Ըստ Northern Echo-ի՝ Ֆիլիպսը կարող է հայտնվել «Նյուքասլում»։ Աղբյուրի համաձայն՝ «կաչաղակները» ներկայումս առաջարկ են պատրաստում կիսապաշտպանին։

Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է հինգ հանդիպման։ Ֆուտբոլիստը աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 28 միլիոն եվրո։