«Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ երեք շաբաթ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Թուրինյան ակումբը հայտնել է, որ խաղացողը ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք է ստացել։
Այսպիսով, պաշտպանը չի կարողանա մասնակցել «Միլանի» հետ հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 22-ին։
Դանիլոն «Յուվենտուսում» է հանդես գալիս 2019 թվականի օգոստոսից։ Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 171 հանդիպում, դարձել 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։