Ֆաբիո Կապելո. «Հանդերձարանում ալկոհոլի հոտ էր գալիս, Ռոնալդոն սիրում էր խնջույքներ կազմակերպել»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն խոսել է կարգապահության հետ կապված խնդիրների մասին, որոնց ստիպված է եղել դիմակայել մադրիդյան ակումբում իր երկրորդ շրջանի ընթացքում։

Մասնավորապես, Կապելոն նշել է, որ իրավիճակը ապակայունացնող գլխավոր խաղացողներից մեկը բրազիլացի հարձակվող Ռոնալդուն է։

«Մի օր վան Նիստելրոյը մոտեցավ ինձ և ասաց, որ հանդերձարանում ալկոհոլի հոտ է գալիս։ Եվ այդպես էլ եղավ։
Ինչ վերաբերում է Ռոնալդոին, ապա նա սիրում էր խնջույքներ կազմակերպել և իր հետ գայթակղել թիմակիցներին:
2002 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Ռոնալդոն կշռում էր 82 կգ, ես նրան խորհուրդ տվեցի նիհարել, իսկ նա 92,5 էր»,- Sport.es-ին ասել է Կապելոն։

Իտալացի մասնագետը «Ռեալը» մարզել է 1996-1997 թվականներին և 2006-ից 2007 թվականներին: Երկրորդ շրջանում Ռոնալդուից բացի «Ռեալում» խաղացել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Դեյվիդ Բեքհեմը, Ռուդ վան Նիստելռոյը, Ռոբերտո Կառլոսը և Ռաուլը։