Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը հայտնվել է եվրոպական մի քանի գրանդների ուշադրության կենտրոնում:
TodoFichajes-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը», «Արսենալը» և «Չելսին» ցանկանում են ձեռք բերել սերբին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս ակումբներից յուրաքանչյուրն ակնկալում է ուժեղացնել հարձակման գիծը 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածում։
Նշվում է, որ Վլահովիչի տեղափոխությունը հեշտ չի լինի, քանի որ «Յուվենտուսը» ցանկանում է պահել ֆուտբոլիստին և կպահանջի մոտ 100 միլիոն եվրո։ Միաժամանակ Transfermarkt հեղինակավոր պորտալը 23-ամյա սերբին գնահատում է 70 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում վեց խաղում Դուշան Վլահովիչը խփել է չորս գոլ և մեկ գոլային փոխանցում կատարել։