«Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան նշել է երկու նպատակ, որոնց կձգտի հասնել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Առաջինը կապված է իր ակումբի հետ, իսկ երկրորդը՝ նրա ու իր ազգային հավաքականի հետ։
«Ես չեմ սիրում նայել ապագային, ես սիրում եմ նայել ներկային։ Բայց մրցաշրջանը իդեալական ավարտը կլինի «Արսենալի» հետ ԱՊԼ-ի տիտղոսը նվաճելը և Եվրոպայի առաջնությանը հրավիրվելը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Athletic-ը։