Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է Բրազիլիայի հավաքականի մարզչի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին լուրերին։ Իտալացի մասնագետն ասել է, որ շատ երջանիկ է Մադրիդում։
«Լուրեր, դրանք բոլորը ասեկոսեներ են: Հիմա ես շատ երջանիկ եմ «Ռեալում»», – մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտտին Մադրիդի «Ռեալի» ղեկին է 2021 թվականից։ Մինչ այդ իտալացի մասնագետը գլխավորել է անգլիական «Էվերթոնը»։
Այս պահին մադրիդյան ակումբը գլխավորում է Իսպանիայի Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ինը հանդիպումների արդյունքներով վաստակելով 24 միավոր։