Թիերի Անրին FourFourTwo-ի վարկածով ճանաչվել է Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստ

Ֆրանսիացի հարձակվող Անրին FourFourTwo-ի վարկածով ճանաչվել է Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն խաղացող։

Բրիտանական պարբերականը ներկայացրել է 1992 թվականից ԱՊԼ-ում հանդես եկած 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկը։

Թոփ 10 FourFourTwo վարկանիշը.

1. Թիերի Անրի,

2. Կրիշտիանու Ռոնալդու,

3. Ալան Շիրեր,

4. Ուեյն Ռունի,

5. Ռայան Գիգս,

6. Էրիկ Կանտոնա,

7. Սթիվեն Ջերարդ,

8. Ֆրենկ Լեմպարդ,

9. Պատրիկ Վիեյրա,

10. Փոլ Սքոուլզ։

Անրին «Արսենալում» խաղացել է 1999-ից 2007 թվականներին և 2012 թվականին: Ընդհանուր առմամբ նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 377 հանդիպում, խփել 228 գոլ և կատարել 103 գոլային փոխանցում։