Անգլիական գրանդը շարունակում է հետևել Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» շարունակում է հետևել Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստ Էբերեչի Էզեին։

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Սիթին» դեմ չէր լինի հետագայում պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, իսկ ակումբի մարզիչ Պեպ Գվարդիոլան անգլիացի վինգերի տաղանդի մեծ երկրպագուն է:

Ընդհանուր առմամբ, Էզեն այս մրցաշրջանում 9 հանդիպում է անցկացրել «արծիվների» կազմում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:  Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 48 միլիոն եվրո։