Սոկրատիս Պապաստատոպուլոսը կարող է վերադառնալ Գերմանիա

Ազատ գործակալ Սոկրատիս Պապաստատոպուլոսը հրաժարվել է տեղափոխվել «Բետիս»:

Ինչպես հայտնում է Sky-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, 35-ամյա հույնը նման որոշում է կայացրել, քանի որ հույս ունի պայմանագիր կնքել «Բավարիայի» հետ:

Հույն պաշտպանը տեղյակ է Դայո Ուպամեկանոյի վնասվածքի և մյունխենյան ակումբի՝ պաշտպանական գիծն ուժեղացնելու ցանկության մասին:

Սպասվում է, որ «Բավարիան» որոշում կկայացնի այս շաբաթ: Պապաստատոպուլոսի վերջին ակումբը եղել է «Օլիմպիակոսը», որը նա լքել է պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։ Մինչ այս ֆուտբոլիստը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում» և Լոնդոնի «Արսենալում»: