Մարկո Վերատին նշել է, թե որ ակումբում պետք է ավարտի իր կարիերան

Քաթարի «Ալ Արաբիի» կիսապաշտպան Մարկո Վերատին կիսվել է ապագայի իր ծրագրերով։

Իտալացին Քաթար է տեղափոխվել սեպտեմբերին ՊՍԺ-ի կազմում 11 տարի խաղալուց հետո: 30-ամյա կիսապաշտպանը չի եղել փարիզցիների մարզիչ Լուիս Էնրիկեի պլանների մեջ, ինչն էլ դարձել է հեռանալու հիմնական պատճառը։ Վերատին խոստովանել է, որ ապագայում ակնկալում է վերադառնալ «Պեսկարա», որտեղ սկսել է իր կարիերան.

«Ես ուզում եմ դա անել ընտանիքի և ընկերների համար: Հիմա ես պարբերաբար հեռուստացույցով դիտում եմ թիմի հանդիպումները»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում