Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հեռացել է ազգային թիմից՝ նշելու Մայրության օրը, հայտնում է Legaceta-ն։
Հոկտեմբերի 15-ի առավոտյան Արգենտինայի հավաքականը մարզվել է ԱԱ-2026-ի ընտրական փուլի Պերուի հետ խաղից առաջ։ Մեսսին մասնակցել է դրան, որից հետո նա լքել է թիմը՝ նա իր անձնական ինքնաթիռով մեկնել է հայրենի քաղաք Ռոսարիո՝ ընտանիքի հետ նշելու Մայրության օրը։ Արգենտինայում այս տոնը նշվում է հոկտեմբերի 15-ին։
Մեսսին շուտով կվերադառնա իր վերջին մարզմանը Պերուի հետ խաղից առաջ։