Կինգսլի Կոմանը հայտնել է աշխարհի լավագույն դարպասապահի անունը

«Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանը նշել է, թե ում է համարում աշխարհի լավագույն դարպասապահը։

«Ինձ համար աշխարհի լավագույն դարպասապահը Մայք Մանյան է, նա ուղակի ֆանտաստիկ է»,- Կոմանի խոսքերը մեջբերում է Telefoot-ը։

28-ամյա դարպասապահը «Միլանում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 8 հանդիպում, որոնցում բաց է թողել 7 գոլ և 5 անգամ անառիկ պահել դարպասը։