Ջեսի Լինգարդը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ալ-Իտիֆակը» 30-ամյա անգլիացու հետ պայմանագիր կկնքի 2024 թվականի հունվարին։

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում Լինգարդը հանդես է եկել «Նոթինգհեմ Ֆորեստում», որտեղ 20 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։