Կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում, իր սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ալ-Իտիֆակ»-ը 30-ամյա անգլիացու հետ պայմանագիր կկնքի 2024 թվականի հունվարին։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանն այժմ մարզվում է ակումբի մարզաբազայում։